Խոյ

Իսկական ժամանակն է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Ներընտանեկան հարաբերությունները գերազանց կլինեն: Ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել, բայց մի շտապեք վերջնական որոշում կայացնելու հարցում:

Ցուլ

Փորձեք այսօր ոչ մի լուրջ գործ չպլանավորել ու չանել: Հնարավոր է, որ հիասթափվեք ու այլևս երբեք չփորձեք անել այն, ինչ մտածել եք, այնպես որ, զինվեք համբերությամբ:

 

Խեցգետին

Վեճերն ու կոնֆլիկտները բացառված չեն և եթե անզուսպ լինեք, չկառավարեք ձեր զգացմունքները, վեճի պատճառ հենց դուք կհանդիսանաք:

Առյուծ

Հարաբերություններ պարզելու համար լավագույն օրը չէ: Օրը արագ կանցնի: Ժամանակը ճիշտ դասավորեք և ամեն ինչ կհասցնեք:


Կույս

Ճակատագրական փոփոխություն է սպասվում: Հաճելի անակնկալները կուղեկցեն ողջ օրվա ընթացքում:

Կշեռք

Հանգիստ ու հանդարտ օր է սպասվում: Ոչ մի հաճելի կամ տհաճ անակնկալ չի լինի, այնպես որ, փորձեք վայելել ստաբիլ վիճակը:


Կարիճ

Հաճելի օր է սպասվում: Ողջ օրը ձեզ կուղեկցի բարձր տրամադրությունը: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին:

Աղեղնավոր

Հանգիստ օրը կփորձեն խաթարել ձեր շրջապատի անհավասարակշիռ մարդիկ: Փորձեք չշփվել նրանց հետ և ամեն ինչ նորմալ կլինի:


Այծեղջյուր

Շատ բեղմնավոր օր է սպասվում: Բոլոր գործերn ու ծրագրերը կընթանան հաջող: Եթե միայնակ եք, բացառված չէ կյանքի կեսին հանդիպելը:

Ջրհոս

Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են ձևանալ այն, ինչ չեն: Զգույշ եղեք երկերեսանի մարդկանցից, փորձեք թացը չորից տարբերակել:

Ձկներ

Հին ծանոթից կամ ընկերոջից նորություն կստանաք, ինչը ձեզ շատ կուրախացնի: Դրական օր է, զբոսնեք, լավ միջավայրում ժամանակ անցկացրեք, հանգստացեք: