ՀՀ վարչապետի 2020թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման տեքստում: