Պերուական «Sporting Cristal» ակումբի 18 ամյա ֆուտբոլիստ Իյաիր Կլավիխոն երկրի առաջնության խաղի ժամանակ մահացել է սրտի կաթվածից: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով El Comercio-ին:
18 տարեկան ֆուտբոլիստը, որը գտնվել է պահեստայինների նստարանին, երկրի առաջնության շրջանակներում անցկացվող «Ռեալ Գարսիլասո» ակումբի հետ խաղի ավարտից հինգ րոպե առաջ կորցրել է ինքնագիտակցությունը: Բժիշկները օգնություն են ցույց տվել ֆոտբոլիստին, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Ակումբի մենեջեր Գուստավո Սեվալիոսը հայտարարել է, որ շտապ օգնության մեքենայում չի եղել դեֆրիբրիտալիոր (սրտի արտաքին մերսման սարք):