Ֆբ ընկերոջ ֆբ պատից )
Շատ տարօրինակ պատահականությամբ այսօր երեխայիս հետ հենց այս այգում զբոսնում էինք:
Ես չգիտեմ թեման ինչն էր, բայց այս տղամարդը բարձր գոռում էր, կողքը 2 ոստիկան կար`կին ու տղամարդ:
Ոստիկաններից մեկը անընդհատ կրկնում էր, որպեսզի քաղաքացին ձայնը իջեցնի ու հարգալից խոսի ոստիկանի հետ:
Թևերը ուժեղ թափահարում էր ու աղաղակում, ճիշտն ասած մի փոքր վախեցա, երեխայիս գրկեցի ու վազեցինք այդտեղից:
Երկար քաշքշուկներից հետո, տվյալ անձը ագրեսիա ցուցաբերեց և նոր վերջում ոստիկանական խումբը հասավ:
Իսկ այն անձը, ով նկարել է այս հոլովակը սրճարանում նստած երկար հետևում էր, թե ինչ է կատարվում, ու նոր վերջում մոտեցավ ու նկարեց: Հարց, ինչո՞ւ հենց սկզբից չէր նկարում:
Ես չգիտեմ ինչպես կոչել նման լրագրողներին, երևի թե կլյաուզնիկ:
Ի շահ իրենց անորակ կայքերի պատրաստ են ցանկացած բան աղավաղել:
Ֆեյսբուք՝ Դավիթ Մակիչյան