Օհայո համալսարանի ուռուցքաբանական կենտրոնը հաղորդում է, որ հաջողվել է ստեղծել դեղորայք,որը ազդում է գլխուղեղի չարորակ ուռուցքի վրա` հեշտությամբ անցնելով հեմատոէնֆետալ շեմը: Այն սպանում է քաղցկեղի բջիջները և արգելափակում անոթների աճը ուռուցքում: Այս մասին հաղորդում է Medical News Today-ը:
Լաբորատոր թեստերը և փորձերը կենդանիների վրա ցույց է տվել, որ դեղորայքը SapC-DOPS աշխատում է: Գլխուղեղի գլիոբլաստոման համարվում է ամենատարածված և ամենավտանգավոր քաղցկեղը: Այդպիսի ախտորոշմամբ մարդկանց մոտ կյանքի տևողությունը կազմում է 15 ամիս: Բուժման հիմնական խնդիրը համարվում է հեմատոէնֆետալ արգելքը:
Դա գլխուղեղի բնական պաշտպանությունն է տոքսիններից, պաթոգեններից և վիրուսներից: Սակայն նա թույլ չի տալիս, որ մուտք գործեն նաև դեղորայքները: SapC-DOPS-ը կապ է հաստատում ֆոսֆատիդիլսերինի բաց հատվածների հետ, որոնք գտնվում են քաղցկեղի
բջիջների մակերեսին: Արդյունքում կանգ է առնում անոթների աճը, որի միջոցով սնուցող նյութերը և թթվածինը անցնում են ուռուցք, իսկ բջիջները` թթվածինից զրկված մահանում են: