Իրանի 14-ամյա բնակիչ Ռոմինա Աշրաֆին դարձել է այսպես կոչված «հանուն պատվի» գործված սպանության զոհ, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ հոր կողմից դեռահասի սպանության դեպքը երկրով մեծ բողոքի մեծ ալիք է բարձրացրել:
Երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել օպերատիվ քայլեր ձեռնարկել ու արգելել «հանուն պատվի» սպանություններ:
Աղբյուրը նշում է, որ Աշրաֆիի հայրը դստերը սպանել է, երբ վերջինս փախել է 34-ամյա ընկերոջ հետ: Դեպքը տեղի է ունեցել Թալեշ քաղաքում:
Հայրը՝ Ռեզա Աշրաֆին, որն այժմ ձերբակալված է, քնած դստերը մանգաղով գլխատել է:Աղջիկը տղամարդու հետ տնից փախնելուց հետո հայտնաբերվել է հինգ օր անց ու ոստիկանական բաժանմունք տարվել: Հայրն այնտեղից նրան տուն էր տարել՝ չնայած, որ դեռահասը ոստիկաններին ասել էր, որ վախենում է հոր կատաղի արձագանքից:Աղջկա սպանությունից հետո Իրանում բողոքի մեծ ալիք է բարձրացել: Համացանցի օգտատերերի մեծ մասը դատապարտել է դաժան սպանությունը:Աղբյուրը նկատում է, որ Մերձավոր Արևելքի ավանդական հասարակություններում, այդ թվում՝ Իրանում, տղամարդու հետ տնից փախած աղջիկներին երբեմն սպանում են ընտանիքի պատիվը գցելու համար: