Նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփ ներկայացրեց իր հետ կապված վերջին զարգացումները:
«Հունվարի 21-իցմ 31-ը Հայրիկյանի վարկանիշը կայուն աճում էր: Դա նույնիսկ տեսնում էին չկամեցողները»,-ասաց նախագահի թեկնածուն և հավելեց, որ մահափորձը ընտրապայքարից հանեց իրեն` հիմնական մրցակցին:
Հայրիկյանն ասաց, որ մահափորձի հետ կապված մի խումբ մտավորականներ դիմել են նախագահի բոլոր թեկնածուներին` կոչ անելով հանել իրենց թեկնածությունները.«Քանր որ հարցն ինձ էր վերաբերվում ես անհարմարավտություն զգացի և հարցը դրեցի մի կողմ: Բայց թեկնածուներն ամենայն հանգտստությամբ, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը»,-նշեց բանախոսը:
Միայն Սերժ Սարգսյանն է եղել թեկնածուներից, ով մեկ օրով դադարեցրել է իր քարոզարշավը, և Հայրիկյանը համարում է, որ, ըստ էության թեկնածուները դարձել էին մահափորձի պատվիրողների դաշնակիցները:
«Այս խայտառակ իրավիճակը շտկել կարող է դարձյալ միայն ժողովուրդը : ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը ահաբեկիչների հետ չէ»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը և վատ կանխատեսում արեց, որ այս ուղղով գնացող ազգը դատապարտվված է կործանման ու ապրելու իրավունք չունի:
Պատասխանելով այն հարցին, թե էպոսագետ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակայանի և իրեն մահափորձի ենթարկած անձանց մեջ կապ տեսնո՞ւմ է ` Հայրիկյանն ասաց. «Ո'չ այդ կիրակողները, ո'չ նրանց հետ առաջին փուլով կապված էպոսագետը կլինի կամ ով կլինի, դրանք հիմնական դեմքերը չեն : Ես գիտեմ, որ այս գործն այնքան մաքուր է արված, մի քանի շերտով ապահովագրված գործ է: Այնպես, որ դրա մեջ չեմ խորացել ու մանավանդ այս պահին չեմ խորանա»:
Նշենք նաև, որ նախագահի թեկնածուին բժիշկներն այսօր արգելել են քարոզարշավ իրականացնել: