«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած արտահայտություններից հետո ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել: Մասնավորապես, հունիսի 10-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ղուկասյանը նշել էր. «Գագիկ Ծառուկյանին խղճում եմ: Կարծում եմ, որ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք, և բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:
Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ղուկասյանի այս հայտարարություններից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը, որը հենց Լոռու մարզից է, շատ լավ իմանալով մարզպետին, գնացել է ու փորձել «հաշիվներ պարզել» նրա հետ, թե ինչու է իրեն թույլ տալիս նման հայտարարություններ անել իրենց կուսակցության ղեկավարի հասցեին»:
Մանրամասները՝ թերթի համարում։