Հունիսի 11-ի երեկոյան դրությամբ, կորոնավիրուսային վարակով 120 պացիենտ սպասում է հոսպիտալացման։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ պացիենտների մի մասը տանն է սպասում, մյուսը՝ տարբեր բուժկենտրոններում։ Տանը սպասող հիվանդների մեջ, նախարարի խոսքով, չկան ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում սատուրացիան՝ թթվածնի հագեցվածությունը արյան մեջ 80-ից ցածր է։
Սակայն սպասողների մեջ կան միջին ծանրության պացիենտներ, ում սատուրացիան 80-90 է։
«Իրավիճակը նախկին 5-6 օրվա համեմատ էական տարբեր է, մերժման դեպք տեղի բացակայության պատճառով չկա»,- ասաց նախարարը։