Լիվերպուլի Թագավորական համալսարանական հիվանդանոցից (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են նոր ախտանիշ, որը կարող է կապված լինել ենթաստամոքսային հիվանդությամբ պացիենտների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Gastroenterology ամսագրում, որի մասին հակիրճ հայտնում է «Լենտան»:

Նշված գիտնականները կորոնավիրուսով եւ ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ պացիենտների խմբի մոտ հայտնաբերել են ընդհանուր բորբոքում եւ արյան մեջ շաքարի ու ճարպի բարձր պարունակություն: Սա ցույց էր տալիս պանկրեատիտով պացիենտների հիվանդությունը, չնայած նշանները այս հիվանդության համար տիպական չէին: Հայտնագործությունը կարող է բժիշկներին օգնել պացիենտների մոտ պանկրեատիտն ավելի վաղ ախտորոշել:

Հիշեցնենք, որ սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է փորի վերին հատվածում ցավերով, դիարեայով եւ փսխումով: