Վերիջին երեք օրվա ընթացքում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված՝ Երեւանում եւ մերձակա որոշ քաղաքներում 10-ից 20 դրամով թանկացել է հացը. Մասնավորապես՝ հացը 10 դրամով, լավաշը՝ 20։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Թանկացումներ նկատվում են ոչ բոլոր խանութներում, սակայն շուտով դրանք կլինեն համատարած։ Այս  մասին երեկ մեր թղթակցին հայտնել են մթերային խանութներ աշխատակիցները՝ պարտադիր շեշտելով, որ խանութում թանկացել է ամեն ինչ։ Վաճառողները դժվարացել են նշել մի ապրանքատեսակ, որը վերջին ամիսներին թանկացած չլինի»,- գրում է «Հայկական ժամանակը»: