Պայթուցիկ սարքավորումը հայտնաբերել են սուրբ Ապերեսիդա տիրամոր անունը կրող տաճարում Բրազիլիայի Սան Պաոլո նահանգում, որտեղ մտադրված է այցելել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը` այդ երկիր իր այցելության շրջանակներում: Այս մասին հայտնում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Ինչպես հայտարարում են զինված ուժերի ներկայացուցիչները, ինքնաշեն պայթուցիկ սարքավորումը հայտնաբերվել է եկեղեցու լոգարանում: Ռումբը միանգամից հայտնաբերվելուց հետո վնասազերծվել է: Հռոմի Պապը մտադրվել է Ապերսեիդա աստվածամոր տաճար այցելել չորեքշաբթի օրը:
Երկուշաբթի օրը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը ժամանել է Բրազիլիա: Սա Հռոմի Պապի առաջին օտարերկրյա այցելությունն է:
Սպասվում է, որ պոնտիֆիկոսի մասնակցությամբ միջոցառումներին մասնակցելու է շուրջ 2 մլն մարդ: Ենթադրվում է, որ այս այցելության ամենավառ պահերը կլինեն Ֆրանցիսկոսի ելույթները երիտասարդության համար Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա ծովափում և նրա այցելությունը սուրբ Ապերեսիդե աստվածամոր տաճար: