Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը։
Հիշեցնենք՝ պաշտպան Երեմ Սարգսյանը երեկ տեղեկացրել էր, որ դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է իրենց ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։
«Որոշումը ստանալուց հետո կծանոթանանք և դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք»,- ասել էր նա։
Միջնորդությունը կապված էր միջդատական վարույթների մակագրությունների կարգի հետ։