Հուլիսի 23-28 Լատվիայում տեղի է ունենալու «Նոր ալիք-2013» երգի ամենամյա միջազգային մրցույթը,որտեղ Հայաստանը ներկայացնելու է Մերի Մնջոյանը:
Այս տարի լրանում է մրցույթի 12 ամյակը: Ավանդության համաձայն «Նոր ալիքը» սկսվում է մեծ համերգով և ավարտում է մրցույթի ավարտման գալա-համերգով և հաղթողների մրցանակաբաշխության արարողությամբ: Մրցույթն անցկացվում է 2002 թվականից, որի կազմակերպիչներն են երաժիշտ և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը և երգահան Ռայմոնդ Պաուլսը: 2003 թվականից Պաուլսը հրաժարվեց մասնակցել մրցույթի կազմակերպմանը և անցկացմանը: Հայտնի չէ նաև, թե արդյոք այս տարի Ալլա Պուգաչովայի մասնակցությունը միջացառմանը, ով արդեն մի քանի շարունակ պատվավոր հյուրի կարգավիճակով հանձնում է իր հատուկ մրցանակը:
2013 թվականից ժյուրիի կազմի մեջ մտնում են Վալերի Միլաձեն, Կոնստանդին Միլաձեն, Վալերիան, Յուրի Անտոնովը, Տոտո Կուտունյոն, Մաքսիմ Ֆադեևը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Իգոր Նիկոլաևը, Իգոր Մատվիենկոն և անձամբ Իգոր Կրուտոյը:
Ընդհանուր առմամբ մրցույթին այս տարի մասնակցելու է 16 մասնակից Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ինդոնեզիայից, Գերմանիայից, Լատվիայից, Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Կուբայից և Վիետնամից: Այս մասին հաղորդում է Аргументы и факты պարբերականը: