Իտալական Ա Սերիայի 27-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Բոլոնիային»:

23-րդ րոպեին թիմի առաջատար, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11 մետրանոցի և 36-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Պաուլու Դիբալայի գոլի շնորհիվ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

«Յուվենտուսը» 66 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բոլոնյան» ունի 34 միավոր և 10-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բոլոնյա» - «Յուվենտուս»՝ 0:2

Կրիշտիանու Ռոնալդու, 23 (11մ), Պաուլու Դիբալա, 36