«Եվրոպա» ռեստորանային համալիրի աշխատակիցներին չեն տրամադրում կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման ծրագրով նախատեսված նրանց հասնելիք գումարը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ռեստորանի աշխատակիցներց մեկը:
«Առան անգամ էլ չենք ստացել, հիմա երկրորդ անգամ են փոխհատուցում էլի մեր աշխատակիցներից ոչ մեկին չեն տրամադրում: Մերժման պատճառ էլ չկա, չենք իմանում, թե ինչ պատճառով են մեզ մերժում, բոլորս էլ նորմալ գրանցված ենք, ոչ մի խնդիր չունենք»,-ասաց աշխատակիցը:
Նա նշեց, որ մարտ ամսից չեն աշխատում, իրենց ղեկավարությունն էլ ասել է, որ մինչեւ սեպտեմբեր չեն աշխատի, նրանից հետո էլ պարզ չէ` կաշխատեն, թե`ոչ:
«Էլ հնարավոր չէ այսպես ապրել, ուրիշ եկամուտ չունենք, մենք էլ ապրում ենք, կոմունալ ու վարկ ենք վճարում, կախվե՞նք, ի՞նչ անենք»,-ասաց նա: