Այո՛, հղիությունը կնոջ կյանքում դերակատարություն ունի: Ինչպես կինը, այնպես էլ տղամարդը կարող են այդ ընթացքում հանդիպել անսպասելի բաների, որոնք կարող են նյարդայանացնել և հունից հանել:
Ահա այն 4 գործողությունները, որոնք վերաբերում են զույգերին։
Բարձի հետ քուն
Հղիության եռամսյակում բոլոր կանայք սկսում են քնել հատուկ հղիների համար պատրաստված բարձերով: Այն շատ հարմար է: Այո՛, միգուցե օգնում է հարմար քնելուն, բայց այստեղ տղամարդը սկսում է իրեն միայնակ զգալ:
Միայնակ զգում է այն պատճառով, որ այդ մի քանի ամսում միգուցե քնելուց առաջ գրկում եք բարձին, այլ ոչ թե ամուսնուն:
Գիշերային բորշչ
Բորշչ, կարտոֆիլ, կոտլետներ, որոնք անպակաս են հղիության ընթացքում:
Տղամարդուն դա կարող է անհանգստացնել, քանի որ հղիության ընթացքում հավաքած ավելորդ քաշը կարող է հետո շատ դժվարությամբ հեռանալ:
Անգործություն
Մի շարք խնդիրների պատճառով, որոնք առաջանում են հղիության ընթացքում, կինը սկսում է շատ երկար քնել, իսկ տան աշխատանքը մնում է չարված, այդ պատճառով էլ աշխատանքից տուն վերադառնալիս տղամարդը կարող է դժգոհել այդ տեսարանից:
Տրամադրության կտրուկ փոփոխություն
Հորմոնային վերելքներն ու անկումները յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր են լինում: Կան մարդիկ, որոնք շատ հանգիստ են տանում ամեն ինչ, իսկ կան կանայք, ովքեր ունենում են տրամադրության արագ փոփոխություններ:
Միգուցե բուռն ծիծաղից սկսեք լացել, և դա նորմալ է: Տղամարդիկ կարող են դա չհասկանալ, քանի որ նրանք երբեք չեն կարող զգալ այն, ինչ զգում է կինը այդ 9 ամիսների ընթացքում: