Եկատերինբուրգի 9 բնակարաններում ուսանողները նկարահանվել են «Дома-2» նախագծի պոռնո տարբերակում։ Երիտասարդները բնակարաններում մերկ շրջել են և սիրով զբաղվել։ Այդ ամենը նկարահանվել է և առցանց հեռարձակվել։
Եկատերինբուրգի Պերեխոդնիյ նրբանցքի 7-րդ շենքի բնակիչները վաղուց էին կասկածում, որ բնակարաններից մեկում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Հարևանները բազմիցս բողոքել են բարձր երաժշտությունից և աղմուկից։ Շենքի բնակիչները կարծել են, որ այդ բնակարանում մարմնավաճառներ են բնակվում, բայց պարզվել է, որ իրականությունը շատ ավելի զարմանալի է։
Ինչպես հայտնում է «66.ru»-ն, 7-րդ շենքի այդ բնակարանից շուրջօրյա առցանց հեռարձակումներ են իրականացվում աշխարհի խոշորագույն՝ վուայերիստների համար նախատեսված կայքում։ Կայքը վճարովի է, և ամսական բաժանորդագրությունը կազմում է մի քանի տասնյակ ԱՄՆ դոլար։ Օգտատերերը կարող են հետևել 40 ստուդիաների, որոնք գտնվում են ՌԴ տարածքում։
Նախագծի մասնակիցները պետք է ապրեն ստուդիաներում, և հնարավորինս շատ զբաղվեն սիրով։ Մասնակիցներից մեկը պատմել է, որ առաջին ամսում նկարահանման համար ընդհանրապես չի վարձատրվել։
«Ես Եկատերինբուրգում բնակարան էի փնտրում, և ծանոթներիս միջոցով ինձ առաջարկեցին մասնակցել հավաքույթի, և եթե ամեն ինչ դուր գա, կարող եմ անվճար բնակվել։ Արդեն տեղում ինձ բացատրեցին որ բնակարանում տեսախցիկներ են աշխատում։ Ես չունեի ոչ գումար, ոչ էլ ընտրության հնարավորություն, այդ իսկ պատճառով մնացի։ Պետք էր անընդհատ մերկ լինել։ Ես «սոլո-կոնտենտ» էի անում։ Բայց ամենատհաճն ինձ համար՝ աղջիկների հետ քնելն էր»- պատմել է մասնակիցը։
Եվս մեկ մասնակից լրագրողներին պատմել է, թե ինչքան գումար կարելի է վաստակել այդ նախագծում։
«Վարձատրության չափը կախված էր դիտումների քանակից։ Արագ հասկացա, որ հյուրերի մասնակցությոմբ երեկույթները ավելի շատ դիտումներ են բերում։ Օրինակ, հարևանուհուս և հյուրի միջև մեկ լեսբիական սեքսի համար մենք աշխատեցինք 200 դոլար։ Այդ իսկ պատճառով սկսեցինք նոր ծանոթություններ փնտրել և հյուրեր բերել։ Կարևոր պայման էր, որ հյուրը լինի ադեկվատ»,- ասել է մասնակիցներից մեկը։
Հրապարակումից հետո Ոստիկանությունը խոստացել է ստուգումներ սկսել: