Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:
Նյութի աղբյուրը՝ aravot.am