Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Միրոն Գորգիձեն, ով քրեական աշխարհում հայտնի է «Միրիկիա» կեղծանունով: Հաղորդում է Мир 24-ը:

Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 4 գրամ հերոին: Հայտնի է, որ Գորգիձեն նախկին դատված է եղել: Խոսքը գնում է 20 տարի ազատազրկման մասին: Ձերբակալվածը արդեն ցուցմունքներ է տվել քննիչներին:

«Հարուցվել է քրեական գործ: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ներկայումս անցկացվում է օպերատիվ- հետախուզական աշխատանքներ  հերոինի ձեռք բերման աղբյուր հայտնաբերման ուղղությմաբ»,- հայտարարել է ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության կենտրոնական ֆեդերալ շրջանի մամլո ծառայության ղեկավար Ռոման Միխայլովը: