Սիրիական ընդդիմության զինյալներն այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 15-ի սահմաններում գնդակոծել են Հալեպ-Բեյրութ ուղերթի երկու ավտոբուսներ: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Վերջինիս խոսքով, ավտոբուսներում բազմաթիվ հալեպահայեր են եղել: Նախնական տեղեկություններով, կան զոհեր եւ վիրավորներ: Հայաստանի ԱԳՆ-ն ճշտում է տվյալները: