Թանձր արյունը կարող է խիստ վտանգավոր լինել առողջության համար, քանի որ արյան հոսքի դանդաղելը հանգեցնում է ներքին օրգանների թթվածնային քաղցի և թրոմբների առաջացման:
Արյունը ջրիկացնելու համար շատերն ասպիրին են օգտագործում, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև խիստ վնասակար լինել: Դրա մասնիկները կարող են կպչեն ստամոքսի պատերին և դառնալ խոցերի առաջացման պատճառ: Սա է պատճառը, որ մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս ասպիրինի փոխարեն օգտագործել արյունը ջրիկացնող բնական միջոցներ, օրինակ՝ ազնվամորու և սև հաղարջի տերևների եփուկ:
Սալիցիլաթթուն պարունակվում է նաև բազմաթիվ մրգերի ու բանջարեղենի մեջ, սակայն ոչ այնքան շատ, որ հնարավոր լինի այդ կերպ ազդել արյան մակարդելիության վրա:
Հարկ է հիշել, որ թանձր արյուն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել վիտամին K-ով հարուստ մթերքի օգտագործումը, քանի որ այն նպաստում է արյան մակարդմանը: Այս վիտամինով հարուստ են սևապտուղ արոսենու պտուղները, ինչպես նաև սպանախն ու այլ կանաչեղենը:
Արյան ջրիկացմանն է նպաստում ձկան յուղը: Ընդ որում՝ այն նաև նպաստում է թրոմբների ու սկլերոտիկ գնդիկների ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամ յուղոտ ձուկ ուտել:
Նաև հարկավոր է սննդակարգում ներառել յոդով հարուստ մթերք, որը ջրիկացնում է արյունն ու բարձրացնում անոթների տոնուսը: Կարելի է սրճաղացով մանրացնել լամինարիան և օրական 1 անգամ ստացված փոշուց 1 թեյի գդալ ավելացնել սննդին աղի փոխարեն:
Արյան ջրիկացմանն է նպաստում նաև զարկերակային ճնշումը կարգավորող տաուրինով հարուստ մթերքը: Տաուրինով հարուստ են ձկներն ու ծովամթերքը: Բացի այդ, կարելի է օրական 1 ճ.գ. նուշ ու հունական ընկույզ ուտել:
Բացի այդ, արյան ջրիկացմանն են նպաստում սխտորը, դդումը, թուրինջը, կեռասը, բալը, կարմիր բուլղարական պղպեղն ու լոլիկը: Նաև արյունը ջրիկացնող հիանալի միջոց է կարմիր չոր գինին:
Չիլի պղպեղը պարունակում A և E վիտամիններ, կալիում ու ֆոլաթթում, որոնք արդյունավետ կերպով ջրիկացնում են արյունը և կանխում սրտանոթային հիվանդությունները:
Արյունը ջրիկացնելու և վիտամին C ստանալու հիանալի միջոց է օրական 120 մլ նարնջի հյութ խմելը: Սակայն հարկ է հիշել, որ այս հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդության և բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում:
Կան նաև ժողովրդական տարբեր բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պայքարել այդ խնդրի դեմ: Օրինակ՝ կարելի է 250 գրամ մաքրած սխտորին ավելացնել 300 գրամ մեղր, թրմել 3 շաբաթ և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 40 րոպե առաջ մեկական ճաշի գդալ:
0.5 լիտր օղուն ավելացնել 100 գրամ աղացած մշկընկույզ, թրմել 21 օր (ամեն օր թափահարել), այնուհետև զտել և ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ (20-30 կաթիլ թուրմն ավելացնել ¼ բաժակ տաք ջրին): Երբ թուրմը վերջանա, 10 օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը: Ընդհանուր կուրսը հարկավոր է կրկնել 5 անգամ:
½ թ.գ. դառը օշինդրի ծաղիկները ծամել, այնուհետև խմել 1 բաժակ կեֆիր: Այս պրոցեդուրան պետք է կրկնել 1 շաբաթ՝ ամեն օր ժամը 21:00-ին: Կուրսն ավարտելուց հետո հարկավոր է 7-10 օր դադար անել, այնուհետև կրկնել կուրսը: Այս միջոցը նաև մաքրում է լյարդն ու վերականգնում իմունային համակարգը:
Արյան ջրիկացմանը նպաստում են նաև թթենու արմատները: Հարկավոր է 200 գրամ թարմ ամրատները լվանալ, մանրացնել, լցնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 3 լիտր սառը ջուր և թողնել մեկ ժամ: Այնուհետև կաթսան դնել թույլ կրակին, եռացնել, եփել ևս 15 րոպե և վերցնել կրակից: Երբ եփուկը սառի, այն հարկավոր է քամել և պահել սառնարանում: Եփուկն անհրաժեշտ է ընդունել 5 օր (օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ 200-ական գրամ), այնուհետև 2-3 օր ընդմիջում անել և կրկնել կուրսը (2-3 կուրս):
Շատ արդյունավետ են նաև ցորենի ծլած հատիկները: Ամեն օր հարկավոր է առնվազն 1 ճ.գ. ծլած ցորեն ուտել: Ցանկալի է ցորենն ավելացնել բանջարեղենային աղցանին և հավելել նաև 1 թ.գ. կտավատի յուղ:
Կարելի է նաև ցորենի հատիկները մի քանի անգամ լավ լվանալ և թողնել 24 ժամ: Երբ թրջված ու ծանրացած հատիկներն իջնում են ջրի հատակը, ցորենով ոչ շատ խորը տարրայի մեջ եղած ջուրն ավելի հեշտ է լինում դատարկել: Մի քանի անգամ հատիկները լվանալուց հետո ջուրը հարկավոր է դատարկել ոչ ամբողջությամբ՝ թողնելով այնքան, որ այն լինի ցորենի վերին շերտին հավասար, սակայն չծածկի հատիկները: Այնուհետև հարկավոր է տարրան դնել որևէ տաք տեղ (ոչ շատ տաք) և ծածկել անձեռոցիկով:
Ցորենի ծիլերի օգնությամբ բուժվելու դեպքում հարկավոր է նվազեցնել հացի և հացաբուլկեղենի գործածությունը: Ծլած ցորենը կարելի է նաև 2-3 օր պահել սառնարանում, սակայն այն պետք է խոնավեցված և անձեռոցիկով ծածկված լինի:
Այս աղցանը պարբերաբար օգտագործելու դեպքում կարելի ոչ միայն ջրիկացնել արյունը, այլև բարելավել օրգանիզմը ընդհանուր վիճակը՝ այդ թվում նաև տեսողությունն ու արյան որակը:
Նաև հիանալի և շատ հասանելի արյունը ջրիկացնող միջոց է դարչնի, կոճապղպեղի և կանաչ թեյի թուրմը: Հարկավոր է կոճապղպեղի թարմ արմատին (մոտ 4 սմ), մի պտղունց դարչնին և 1 թ.գ. կանաչ թեյին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել, քամել, ավելացնել կես կիտրոնի հյութ և մեղր (ըստ ճաշակի): Ստացված համեղ ու օգտակար ըմպելիքը հարկավոր է խմել օրվա ընթացքում: