Ավստրալացի պաշտոնական անձինք հետաքննություն են սկսել Վիկտորիա նահանգում կորոնավիրուսի նոր հնարավոր բռնկման հետ կապված պնդումների հիման վրա: Նշվում է, որ հյուրանոցի աշխատակիցները խախտել են կանոններն ու սեքսով զբաղվել կարանտինի մեջ գտնվող մարդկանց հետ, հաղորդում է CNN-ը:
Նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտնել է, որ կառավարությունը 3 մլն դոլար կհատկացնի հետաքննության աջակցության համար:
Ավստրալիա ժամանող յուրաքանչյուր անձ պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնի:
ABC ազգային հեռուստաալիքի տվյալներով՝ վարակման 31 դեպք կապված է Մելբուրնում Stabford Plaza հյուրանոցի հետ, այլ վարակումներ կապված են Rydges on Swanston հյուրանոցի հետ:
«Դա անընդունելի է, մենք պետք է հստակ իմանանք՝ ինչ է տեղի ունեցել»,-ասել է նա:
Վիկտորիա նահանգում ակտիվ դեպքերի թիվը հասել է 370-ի:
Էնդրյուսը հավելել է, որ հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Մելբուրը զբոսաշրջիկների չի ընդունի: