ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:


Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել...
Ամոթից քունս չի տանում...
Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ...
Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:
Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էտ առիթով էլ տուգանեն:
Մեկ ա ներդրողներ երբեք չեն գալու:
Ո՞վ հավես ունի՝ գա ծեփռտվի պատերին...
Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք...
Ընենց որ, դմփ-դմփ-հու...»։