«Հրապարակ» թերթն անդրադարձել է վերջին օրերին Երևանում անցկացվող բողոքի ակիցիաների թեմային: Թղթակիցը հարցազրույց է ունեցել  Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:  Թե ինչ է մտածում ոստիկանապետը այն հարցի կապակցությամբ, որ վարորդներն սպառնում են ուղևորներին, թե ոստիկանները տրանսպորտում ծառայություն կիրականացնեն և օրենքի պահանջներին չենթարկվողներին բերման կենթարկեն, Ա.Կարապետյանը նշել է.  «Երթուղայինի մեջ եթե խախտվի հասարակական կարգը, ոստիկանը կփորձի օրենքի սահմաններում գործել, ուղղակի ինքը, որ 150 դրամ վճարելը պետք է հսկի, ես ծիծաղելի եմ համարում»:   Ա.Կարապետյանը նաև նշել է, որ ոստիկանությունը ներողամտություն է ցուցաբերել և ակցիայի` մեծ թվով մասնակիցներ բերման չեն ենթարկվել, չնայած որ նրանք չեն ենթարկվել օրինական պահանջներին:    «Այդ պահին կարող էինք անել, ուղղակի չարեցինք: Ոստիկանության մոտեցումները բարյացակամ են, բայց տեսեք` հանգեցրեց քրեորեն պատժելի արարքի: Կոտրեցին ոստիկանության մեքենան, ոստիկանոթյան աշխատակիցներին դիմադրություն ցույց տվեցին: Եթե ոստիկանի նկատմամբ կատարվել է իրավախախտ հանցագործություն, ուրեմն պետք է օրենքի սահմաններում իրավախախտը պատասխան տա: Այսօր ուղղակի մարդիկ հրավիրվել են, որպեսզի օբյեկտիվ քրեական գործ ընթանա»,- ասել է Երևանի ոստիկանապետ Ա.Կարապետյանը:   Թղթակիցը նաև հարցրել է, արդյոք Ա.Կարապետյանը մտահոգվա՞ծ է, որ բողոքի ցույցերի ալիքը կարող է հանգել հեղափոխության փորձերի: Ի պատասխան հնչեցված հարցին` Ա.Կարապետյանն ասել է, որ չի կարծում, թե քաղաքում  կարող է հեղափոխականներ լինեն: «Հեղափոխականներ չեն կարող լինել, օրենքը գործում ա, մենք օրենքն ենք պահում»,- ասել է Ա.Կարապետյանը:

  Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` 24.07.2013թ. համարում: