Չորեքշաբթի օրը հարավկորեական էլեկտրոնիկայի արտադրող Samsung Electronics կազմակերպության գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Yonhap News գործակալությունը` հղում կատարելով հակադրդեհային ծառայությանը:
Գործակալության տվյալներով հրդեհը բռկվել է գործարանի արտադրական կենտրոններից մեկում Սեուլից 40 կմ հեռավորության վրա տեղի ժամով 12.36 րոպեին:
Հրդեհի մարմանը մասնակցել է 15 հրշեջ հաշվարկ: Կրակը հնարավոր է եղել մարել հրդեհի բռնկումից 30 րոպե անց:
Ներկայումս տուժածների մասին հստակ թիվ չկա: Տույժի չափը և հրդեհի բռնկման պատճառները պարզվում են: