ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: