Ռեփեր Քանյե Ուեսթը փետրվարին հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին նա հայտնել է Forbes-ին տված հարցազրույցում:
Մասնավորապես, նա նկարագրել է, թե որ ախտանիշներից է տառապել: «Դող, տենդ, ես տաք ցնցուղ էի ընդունում և տեսանյութեր դիտում, որոնցում հիվանդությունը հաղթահարելու վերաբերյալ խորհուրդներ էին: Ինչ-որ մեկն ինձ ասաց, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Դրեյքը, և ես պատասխանեցի, որ նա չի կարող ինձնից ավելի հիվանդ լինել»,- կատակել է երգիչը: