Apple կազմակերպության մաքուր եկամուտը երրորդ ֆինանսական շրջանի համար նվազել է 1.9 մլրդ ոլարով: Դրա հետ մեկտեղ նաև կազմակերպության հասույթը աճել է 1%-ով և կազմել է 35.3 մլրդ դոլար:

Երրորդ ֆինանսական շրջանի հաշվետվությունը,որը ներկայացվել է կազմակերպության ղեկավար Թիմ Կուկի կողմից, պարունակում է հակասող տվյալներ: Մի կողմից կազմակերպության մաքուր եկամուտը համեմատած անցած տարվա նույն շրջանի հետ նվազել է 1.9 մլրդ դոլարով և կազմել է 6.9 մլրդ: Մյուս կողմից էլ Apple-ի հասույթը երրորդ ֆինանսական շրջանում աճել է 1%-ով և կազմել է 35.3 մլրդ դոլար: Մեկ բաժնետոմսի հաշվարկով այն կազմում է 7.47 դոլար:

Apple-ի բաժնետոմսերը արժեթղթերի շուկայում բարձրացել է 4%-ով, իսկ կազմակերպության կապիտալիզացիան կազմել է 415.7 մլրդ դոլար, ինչը կազմակերպությունը դարձնում է ամենաթանկը աշխարհում:

Apple-ը նաև հայտնել է, որ երրորդ շրջանում վաճառվել է շուրջ 31.2 մլն iPhone, որը 20 %-ով ավելի շատ է համեմատած անցած տարվա:

Սակայն ներդրողները անհանգստացել են կազմակերպության ներամուծությունների բացակայությամբ: Իր հերթին Թիմ Կուկը հայտնել է, որ նոր գադջեթները շուկա դուրս կգան 2013 թվականի աշնանը: Ամենահավանական նորամուծությունները կլինեն iPhone բյուջետային սմարթ հեռախոսը, ինչպես նաև սմարթ ժամացույցները: