«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական օլիգարխ, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին, երբ սկսեց կարիերայի աճը՝ Լոռու մարզից տեղափոխվելով Երևան և նշանակվելով ՀՀ զինվորական դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնում, բավական շատ քննարկումներ եղան։ Այդ պաշտոնում նշանակվելուց զատ, տարօրինակ է նաև, թե 23 տարեկանում 23 րոպե մասնավոր հատվածում չաշխատած երիտասարդին ինչպե՞ս է հաջողվել ահռելի ֆինանսական կարողության տիրապետել։
Երբ ուշադրությամբ ուսումնասիրում ենք կրտսեր Մաշադյանի այս տարվա մայիսի 22-ին ներկայացրած տարեկան հայտարարագիրը, ապա պարզ է դառնում, որ 23 տարեկանում նա արդեն միլիոնատեր է։ Բացի դրամական միջոցներից՝ Մաշադյանը միանձնյա սեփականատեր է 5 անուն հողակտորի Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում։ Նա նաև միանձնյա սեփականատեր է երկու բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանների ու ավտոկայանատեղիների։ Ունի մեկ VOLKSWAGEN մակնիշի մեքենա, 118,400 ԱՄՆ դոլար, 10,500,000 դրամ։
Այս դրամական միջոցների մեջ չի մտնում նրա աշխատավարձը։ Մաշադյանը առանձին 5,776,518 դրամ հայտարարագրել է որպես ՀՀ դատախազությունից ստացած աշխատավարձ։ Դրամական մնացած միջոցների ծագման աղբյուրը հայտնի չէ։
Ապօրինի կամ գոնե կասկածելի հանգամանքներում առաջացած վիթխարի կարողությունը պոզով-պոչով չի լինում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: