Հայտնի իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան հնարավոր է փակեն իրենց բիզնեսը, եթե առաջին ատյանի դատարանի` հարկերից խուսափելու համար մեղադրական որոշումը հաստատվի: Այս մասին Dolce&Gabbana-ի հիմնադիրները հայտնել են Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: Փոխանցում է Риа Новости գործակալությունը:
Միլանի դատարանը հունիսին Դոլչեին և Գաբբանաին դատապարտել էր մեկ տարի և ութ ամիս ազատազրկման յուրաքանչյուրը մետ մել մլրդ եվրո հարկից խուսափելու պատճառով: Բացի դա դիզայներները պարտավոր են Իտալիայի հարկային մարմիններին տալ 400 մլն եվրոի չափով տուգանք: Հետաքննության տարբերակով 2004 թվականից սկսած, երբ Լյուքսեմբուրգում բացվել է Dolce & Gabbana Luxemburg Sarl և Gado sarl երկու կազմակերպություն, հայտնի մոդայի տան ղեկավարները զբաղվել են հարկային փաստաթղթերի կեղծումով:
«Մենք գիտենք ինչպես ստեղծել հագուստ, մենք ցանկանում ենք ստեղծել հագուստներ»,- Corriere della Sera-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Ստեֆանո Գաբբանան : Սակայն լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե մեղադրանքը հաստատվի Գաբբանայի գործընկեր Դոլչեն նշել է.« Մենք ստիպված կլինենք փակվել: Մենք չենք դա վերապրել: Դա անհնար է»: