Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ․․․


Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի, յություբյան, ֆեյսբուքյան և մնացած այլ սոցցանցերի միջոցով տարածում են վիդիոներ, նկարներ, իբրև թե՝ հայկական կողմի կորուստների, գնդակոծությունների և այլնի մասին։ Դրանք ՍՈՒՏ և ԲԱՑԱՌԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ մաս կազմող լուրեր են։ Ոչ մեկ չտրվի այդ ստահոդ լուրերին, ցանկալի է, որ ընդհանրապես չօգտվեք ադրբեջանական ծագում ունեցող և ոչ մի աղբյուրից»։