Հանրահայտ թենիսիստ Ռոժեր Ֆեդերեր յուրահատուկ նվեր են կատարել: Շվեցարական Գշտադ քաղաքում տեղի ունեցած ATP մրցույթի կազմակերպիչները աշխարհի նախկին առաջին ռակետին կով են նվիրել:

Թենիսիստին Դեզիրի կեղծանունով կենդանու հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը մրցույթի բացման արարողության ժամանակ: Ինչպես նշվում է կազմակերպիչները այսկերպ ցանկացել են իրենց շնորհակալությունը հայտնել Ֆեդերերին, ով որոշել է խաղալ ներքին առաջնության խաղերին սկսած 2004 թվականից:

«Միանշանակ Դեզերին չի տեղավորվի իմ տան մրցանակների թանգարանում»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում Tennis.si.com.-ը:«Նրան անհրաժեշտ է լավ կացարան և շատ սնունդ: Մտածում եմ մենք նրա համար համապատասխան վայր կգտնենք»,- ավելացրել է Ֆեդերերը:

Սա արդեն երկրորդ դեպքն է նման նվերի Ֆեդերերի կարիերայի ընթացքում: 2003 թվականին շվեցարացուն Ուիմբլդոնում առաջին հաղթանակի պատվին նվիրել էին Ջուլիետա կեղծանունով կով: