Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իշխանությունը խնդիր ունի սեփական հասարակության հետ։ Աղդամ բնակավայրի բնակիչներին, և ընդհանրապես Ադրբեջանի հասարակությանը քաջալերելու համար գործի են դրվել նաև այսպիսի մեթոդներ։ Բոցաշունչ ռազմատենչ հայտարարություններ, որ պատրաստ են գնալ և սահմանին կռվել, դա նկարահանել և որպես ինքնաբուխ ինքնակազմակերպում ներկայացնել հանրությանը։


Սա խոսում է նրանց վախվորած լինելու և նոր կորուստներ ունենալու մասին։
Հ․Գ․ Սրանք էս ինչքան են ծափ տալիս․ հոգեբաններն ասում են, որ հաճախակի ծափ տալն արդեն խնդիր ա»: