Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի իշխանություններն իրենց ոչ հաշվենկատ քայլերով իրենք իրենց բավականին վատ դրության մեջ են դրել։
Բաքվում արդեն մի քանի օր է անցկացվող հանրահավաքներն արդեն դուրս են եկել վերահսկողությունից, իսկ փողոց դուրս եկածները տարբեր պաշտոնյաների հրաժարականները պահանջելուց բացի պատերազմական կոչեր են հնչեցնում։ Կգնա՞ Ալիևը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ ոչ. երկու ճանապարհն էլ իշխանությանը տապալման ռիսկերն էականորեն մեծացնելու է»։