Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում: Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաեւ Սեւ Մամբա:
"Բեռլինում ամենօրյա ծանր մարզումների մեջ եմ: Մարզիչս էլ ավելի է խստացրել պարապմունքները: Նպատակս հաղթելն է:Ինչպես ամեն մենամարտի ժամանակ, առաջիկա մենամարտում էլ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար",- նշել է Արթուր Աբրահամը:
Տեղեկացնենք, որ հայազգի բռնցքամարտիկը վերջերս մինչև 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը "Sauerland Event" գերմանական պրոմոութերական ընկերության հետ:
Արթուր Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					