Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ձեր կյանքի գնով անառիկ եք պահում մեր սահմանները, մեր հայրենի հողը: Մեր երեխաները քնում են հանգիստ, իսկ ձեր երեխաների քունը այս օրերին հարամ է անում թշնամին:
Մեր ընտանիքը սիրով իր գիրկը կընդունի ձեր երեխաներին մինչև իրավիճակի կայունացումը:
Ցանկության դեպքում կարող եք կապ հաստատել ինձ հետ, երեխաների տեղափոխումը Երևան կիրականացնեմ անձամբ ես, սեփական պատասախանատվությամբ»: