«Ժամանակ» թերթը գրում է. «Հնարավոր է՝ կառավարությունը քայլեր իրականացնի, որոնց արդյունքում կարող է մոնոպոլացվել միջմարզային և ներմարզային երթուղիների սպասարկումը: Այժմ գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր, և 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր:
Կառավարությունը նախատեսում է մինչև 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Մեկ միասնական օպերատոր կիրականացնի նաև Երևանի ուղևորափոխադրումների սպասարկումը: Փաստորեն 125 օպերատորի փոխարեն կլինի ընդամենը 11»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: