Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը` սնանկության դատարանի երկու դատավորի կալանավորելու վերաբերյալ։
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ. Գրում է Hraparak.am-ը։
Այս պահին դատավորներին կալանավորում են։ ԱԱԾ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հետևենք պաշտոնական լրահոսին, այս պահին չեն կարող մեկնաբանություն տալ։
Կայքը գրում է, որ Գեւորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, եւ վաղուց էր իշխանությունների նշանակետում։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել էր միջնորդությունները բավարարել: