Այս պահին Ջավախքի Ախալքալաք քաղաքում տեղի է ունենում ջավախահայերի խաղաղ ցույցն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Ջավախքում ապրող հայերը մտահոգ են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին կատարվածով: Երեկվանից Ջավախքում ապրող երիտասարդները սոցիալական տարբեր հարթակներով կոչ էին անում միանալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվող խաղաղ ցույցին:
Այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել եւ իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին:
Ուղիղին կարող եք JNEWS.ge-ի ֆեյսբուքայն էջի միջոցով:
Լուսանկարները jnews.ge-ի՝