Հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը անօդաչու թռչող սարքերի գների վերաբերյալ մոտավոր հաշվարկներով ադրբեջանական կողմը՝ նվազագույնը 150-200 մլն դոլարի վնաս է կրել։ Այս մասին այսօր ՀՀ ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում խոցված ԱԹՍ-եերի ցուցադրության ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը։
Նա ընդգծեց՝ ընդհանուր առմամբ խոցվել է 14 ԱԹՍ, որոնցից 13-ը 3-րդ բանակային կորպուսի կողմից։
«Հիմնականում ԱԹՍ-ները բոլորը խոցվել են երրորդ բանակային կորպուսի պաշտպանության գոտում, բացառությամբ մեկ միավորի, որը «Հերմես-3» մոդելի է. այն խոցվել է Պաշտպանության բանակի հաշվարկների կողմից հուլիսի 17-ի առավոտյան»,- ասաց Մովսիսյանը:
Նրա խոսքով՝ ԱԹՍ-երից 4-ը հետախուզական են, 10-ը հարվածային։ Դրանք իսրայելական արտադրության են։
Նյութի աղբյուրը՝ armtimes.com