Իսպանիայի հյուսիս-արևմուտքում երկաթգծային վթարի հետևանքով 77 մարդ զոհվել է, իսկ 143-ը ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Agence France Presse գործակալությունը` հղում կատարելով շրջանային դատարանի ներկայացուցիչներին:
Մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքի երկաթգծի կայարանի մերձակայքում: Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը տեղի ժամանակով 20.42 րոպեին: Ընդհանուր առմամբ շուռ են եկել 13 վագոն, նախավերջինը ամբողջությամբ ավերվել է: Գնացքում ընդհանուր առմամբ գտնվել է 218 մարդ` հաշվի չառած ծառայող անձնակազմին: Երկաթգիծը, որտեղ տեղի է ունեցել վթարը, կապում է Իսպանիայի մայրաքաղաքը Ֆարրոլ քաղաքի հետ:
Վերջին տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել արագության չարաշահումը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գալիսիայի կառավորության ներկայացուցիչ Սամուել Խուարեսը գնացքը վթարի պահին գնացքը շարժվել է ժամը 220 կմ արագությամբ չնայած որ ճանապարհի այդ հատվածում արագության թույլատրելի սահմանը ժամում 80 կմն է: RENFE պետական երկաթգծային ցանցի ներկայացուցիչների խոսքերով գնացքը ընթացել է առավելագույնը 180 կմ/ժամ արագությամբ, ինչը նույնպես նշանակալից կերպով չարաշահում է սահմանված արագությունը: Միաժամանակ տեղի բնակիչները նշել են, որ վթարի պահին պայթուն են լսել: Իսպանիայի ՆԳՆ բացառում է, որ հանարավոր է վթարի պատճառ է հանդիսացել ահաբեկչությունը: