«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես չեմ հավատում, որ ադրբեջանցիների հարձակումները մեր հանդեպ տարբեր պետություներում, կարելի է կանգնեցնել՝ համայնքային ղեկավարների հետ բանակցություների արդյունքում։
Դա վերապահումներով աշխատող սխեմա է, դա կաշխատի միայն այն դեպքում, երբ հայկական համայնքն ունենա բացահայտ առավելություն ազերիների հանդեպ, օրինակ ինչպես Ուկրաինայում, Ֆրանսիայում կամ Լոս Անջելոսում։
Իսկ Մոսկվայում դա հնարհավոր չէ, քանզի մեր համայնքի ազդեցության մակարդակն այդքան բացահայտ առավել չէ դրանց հանդեպ։
Ինչո՞ւ իմ կարծիքով էսկալացիան հնարավոր է շարունակվի, շատ պարզ է՝ սադրանքները գեներացվում են և ուղղորդվում ոչ թե ազերիների համայնքային մարգինալ խմբերի կողմից, այլ հենց անմիջապես պաշտոնական Բաքվի ցուցումներով, քանզի ինչպես ավելի վաղ ընդգծել էի՝ Ադրբեջանը հիմա շատ ագրեսիվ կերպով, հակահայկական ատելությունը տեղափոխում է երրորդ երկրներ, ակնկալելով արցախյան ուղղությամբ նախապատրաստել որոշակի հանրային ընկալման մակարդակ սույն երկրներում։
Պետք է ընդգծել, որ նույն Մոսկավայի ոստիկանությունը, հիմա իրականացնում է ադրբեջանցի սադրիչների զանգվածային ձերբակալություններ, սակայն քանզի ադրբեջանական գրոհները նույն Մոսկվայում կրում են Բաքվից համակարգված և հաշվարկված բնույթ, ապա համոզված եմ, որ այնտեղ հաշվարկել է նաև իրավապահների կոշտ արձագանքը։
Կանգնեցնել հակահայկական խուժանությունը հնարավոր է ստացվի իրավապահ մարմինների և հայկական համայնքային կառույցների միասնական գործունեության արդյունքում, բայց դա էլ փաստ չէ։
Ադրբեջանական քաղաքական վերնախավի վերջին հայտարարությունների բովանդակությունից կարելի է արձանագրել, որ ադրբեջանցիները տրամադրված են շարունակել իրականացնել հակահայկական սադրանքները տարբեր երկրներում, քանզի ինչպես իրենք են կարծում, իրենց գործողությունների վերջնանպատակն առայժմ չի իրականացել։
Ինչևիցէ, պետք է լինել զգոն և ուշադիր վերլուծել թշնամու բոլոր քայլերի տրամաբանությունը, քանզի միայն դա թույլ կտա մեզ ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ կանխարգելիչ քայլերով կոտրել դրանց նախագծերը»։

 

Ես չեմ հավատում, որ ադրբեջանցիների հարձակումները մեր հանդեպ տարբեր պետություներում, կարելի է կանգնեցնել՝ համայնքային...

Posted by Arman Abovyan on 2020 թ. հուլիսի 24, ուրբաթ