«Չենք վճարելու 150 դրամ» բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ կառավարության շենքի մոտից տեղաշարժվեցին դեպի քաղաքապետարան` քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնելու տորթը, որի վրա 50 դրամ է գրված։
Ակցիայի մասնակիցները տորթը հանձնեցին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանին, որպեսզի վերջինս տորթը փոփխանցի քաղաքապետին: Նշենք, որ տորթի վրա գրված էր. «Կերեք, կշտացեք»:
Տեսանյութը` News.am-ի
Լուսանկարը` Ֆոտոլուրի