Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 50 ամենաճանաչված դեմքերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է թենիսիստ Մարիա Շարապովան:
Forbes-ը իր աղյուսակը կազմելիս հաշվի է առել ընդհանուր եկամուտը, լրատվական միջոցների ուշադրությունը և համացանցի միջոցով անհատի նկատմամբ ուշադրությունը: Շարապովան տարվա ընթացքում աշխատել է 29 մլն դոլար, 7909 անգամ հիշատակվել է մամուլում, համացանցի օգտատերը Яндекс-ի միջոցով 768.087 անգամ որոնել են նրան:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղն է զբաղեցնում Գրիգորի Լեպսը, իսկ լավագույն եռյակը սահմանափակում է Վալերի Գերգիևը:
Չորրորդ հորիզոնակում Ֆիլիպ Կիրկորովն է, հինգերորդը` հեկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, վեցերորդը` Ստաս Միխայլովը, յոթերորդը` Քսենյա Սոբչակը, ութերորդը` Նիկոլայ Բասկովը, իներորդը` մոդային բիզնեսի ներկայացուցիչ Նատալիա Վոդիանովան, տասերորդը` Անդրեյ Արշավինը: Հետաքրքիր է, որ այս անգամ ռուսական էստրադայի «պրիմադոնան» Ալլա Պուգաչովան զբաղեցրել է ընդամենը տասնմեկորորդ հորիզոնականը, իսկ Անաստասի Վալաչկովան 31-րդ: Միխայիլ Գալուստյանը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը վարկանիշային աղյուսակում: