Հրեշտակների գոյությանը շատերն են հավատում։ Հրեշտակների մասին գիտեին դեռևս հին եգիպտացիներն ու բաբելոնացիները։
Մեր նախնիները հավատացած էին, որ նրանք յուրաքանչյուր մարդու անբաժանելի մասն են և նրանց հիմնական նպատակը բարեկեցություն ապահովելն է։
Այսօր էլ շատ ենք լսում, որ պահապան հրեշտակները միշտ մեր կողքին են և օգնում են մեզ, բայց ինչպես իմանալ․ որ պահապան հրեշտակը մեր կողքին է։
Կան նշաններ, որոնք հստակ կերպով հուշում են, որ մեր պահապան հրեշտակը մեր կողքին է։ Օրինակ, շատերն են պատմել, որ պատահաբար կամ բախտի բերմամբ փրկվել են մահից։ Դա էլ հենց պահապան հրեշտակի գործն է։
Եվս մեկ նշան․ցանկությունների արագ իրականացումը։ Դուք առանց ջանք թափելու ստանում եք ցանկացած բարիք և ձեր կյանքում փոթորիկներ չեն լինում։ Նշանակում է, որ պահապան հրեշտակը միշտ ձեր կողքին է և օգնում է ձեզ։ Նա ձեզ օգնում է հայտնվել ճիշտ ժամին ճիշտ վայրում։
Երրորդ նշանը․ դուք հաճախ եք լսում ներքին ձայնը։ Այն հուշում է ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում և հակառակը, հետ է պահում որոշ գործողություններից։ Դա նույնպես հենց այնպես չի լինում։
Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ շնորհակալություն հայտնել պահապան հրեշտակին այն բոլոր բարիքների համար, որ նա ձեզ շռայլում է։