ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կրասնոյարսկում հանդիպել է Սիբիրի դաշնային համալսարանի ուսանողների հետ: Ուսանողներից մեկը խնդրել է Մեդվեդևին խորհորդ տալ նրան, թե ինչպես անի, որ աղջիկն իրեն սիրահարվի: Գրում է vesti.ru կայքը:
«Ապրես»,- ասել է վարչապետը,-«ինչպես ցանկացած մարդու մոտ, ինձ մոտ ևս շատ բան է եղել: Կարող եմ, ասել, որ երբ համալսարանում ես սովորում կամ շատ երիտասարդ ես, միգուցե զգացմունքներդ այլ կերպ ես գնահատում:Դրա համար էլ ուսանողական տարիներն ամենալավն են: Քանի որ Ձեզ մոտ հիմա այդ տարիներն են, կարծում եմ պետք է համառ լինել: Լուրջ եմ ասում: Սեփական փորձից գիտեմ: Եթե այս գործում համառ ես լինում, ապա միշտ հասնում ես արդյունքի, իհարկե, եթե իրոք սիրում ես այդ մարդուն և ցանկանում ես նրա հետ լինել»,- ասել է վարչապետը:
«Սերը միշտ հաղթում է»,- հավելել է Դմիտրի Մեդվեդևը: