Լատվիայի Յուրմալա քաղաքում շարունակվում է երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթը:

Երեկ մրցութային երկրորդ օրն է, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը զուգերգ կատարեց 2011թ.-ի նույն մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Էրիկի հետ: Նրանք կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» («Քո հետքերը) երգը:

Կատարումից հետո երկար ժամանակ հանդիսատեսը ծափահարում էր իսկ ժյուրին էլ շատ բարձր գնահատեց նրանց ելույթը: Առավելագույն գնահատականը 11-ն էր և բացի մեկ ժյուրիի անդամից` բոլորը այդպես գնահատեցին: 

Երկու մրցութային օրվանից հետո մեր մասնակիցը կիսում է երրորդ հորիզոնականը Վիետնամի ներկայացուցչի հետ: Առաջինում Կուբայի ներկայացուցիչն է, իսկ երկրորդը` Վրաստանինը: