Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացրեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 20 + 22, վաղը ցերեկը + 33 + 35 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը + 23 + 28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը + 23 + 28,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը + 17 + 20, ցերեկը + 32 + 34,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը + 23 + 28,
Լոռիում՝ գիշերը + 10 + 15, ցերեկը + 26 + 30,
Տավուշում՝ գիշերը + 16 + 21, ցերեկը + 30 + 35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը + 23 + 28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը + 17 + 20, ցերեկը + 32 + 35,
Արարատում՝ գիշերը + 17 + 21, ցերեկը + 34 + 36,
Արմավիրում՝ գիշերը + 17 + 21, ցերեկը + 34 + 36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը + 12+ 17, ցերեկը + 23 + 28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը + 17 + 21, ցերեկը + 34 + 36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը + 16 + 20, ցերեկը + 32 + 36,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը+ 12 + 17, ցերեկը + 25 + 28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը + 25 + 28 (հովիտներում՝ գիշերը + 12 + 20, ցերեկը + 32+ 36):