Բեյրութում պայթյունից հետո բուժքույրը 5 կմ է անցել՝ նորածիններին գրկած։ Լիբանանցի բուժքույր Պամելա Զեյնունը պատմել է, թե ինչեպս է փրկել նորածիններին փլուզված հիվանադանոցից, գրում է RT-ն։
Նա ասել է, որ պայթունի ալիքից նորածինների բաժանմունքը շատ էր տուժել։ Այդ պահին փլատակների տակ հայտնված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 3 նորածին է եղել։
Զեյնունը պատմել է, որ ստիպված է եղել հանել երեխաներին բոքսերից և առնվազն 5 կմ անցնել նրանց հետո՝ մինչև մյուս հիվանդանոցը, որտեղ արդեն նորածիններին կարողացել են օգնություն ցուցաբերել։
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։